Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մի փոքր սիմվոլիզմ

Մի փոքր սիմվոլիզմ
19.11.2024 | 19:55

Ըստ իսլամի սուրբ գրքի՝ Ղուրանի, մինչև դատաստանի օրը (ղիամաթ), երկրի վրա իշխելու է մի աչքանի հակաքրիստոսը՝ Դաջալը, ով մարդկանց ամեն կերպ մոլորեցնելով՝ հասնելու է նրան, որ իրեն երկրպագեն իբրև իրական փրկչի։

Հետո հայտնվելու է Մահդի անունով մեկը, ով պետք է ջրի երես հանի Դաջալի՝ կեղծ մեսսիա լինելու հանգամանքը, որից հետո պետք է գա Քրիստոսը, հաղթի ու սպանի Դաջալին, ապրի երկրի վրա ու հաստատի Աստվածային ժամանակաշրջանը։

Թուրքերի կողմից Հայաստանի համար «Դաջալ» աշխատողը, գիտենք, որ սափրվեց իշխանության գալուց 6 տարի, 6 ամիս և 6 օր անց ու աշխատանքից հեռացրեց 6 բարձրաստիճան պաշտոնյաների։

Հետաքրքիր կլինի, որ էս պաշտոնանկությունները շարունակվեն, ու հայ հասարակության միամտության «ատամները հաշված» վիրտուոզը՝ մոլորեցնողը, մեկ էլ գործից ազատի 6 նախարարի, իսկ հետո մանդատազրկի, ասենք, 6 պատգամավորի։

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3434

Մեկնաբանություններ